Ծրագրային պայքարից եմ խոսում, ասում եք՝ դա հասարակական պահանջարկ չունի։
Լավ, մի հատ էլ «ժիվոյ», կիսաքաղաքական բնույթի բան ասեմ ու հետո էլի մի որոշ ժամանակ գլուխներդ հանգիստ կթողնեմ։
Վարչապետը որ ասում էր՝ կան ուժեր, որ ասում են՝ հեղափոխությանը մասնակցել ենք, բայց հիմա խաղեր են տալիս ՀՀԿ-ի հետ...
Ես էլ մեդալի մյուս կողմը ասեմ՝ կան լիքը մարդիկ, որոնք միշտ ՀՀԿ-ի «տասովշիկ» են եղել (հենց կոնկրետ «տասովշիկ», ոչ թե ՀՀԿ-ական), հետո վերջին օրերին իբր մասնակցել են հեղափոխությանը, զգալով, որ իրավիճակ է փոխվում՝ միտինգ են գնացել, փողոց են փակել ու հիմա էլ իբր Նիկոլ Փաշինյանի ֆանատն են դարձել ու ուզում են ՔՊ սողոսկելով տեղավորվեն։ Էս շրջանում էլ ամենաակտիվն ու ագրեսիվն իրենք են։
Այ իրենք են խնդիր ու վտանգ, որովհետև իրենք միշտ մնալու են «տասովշիկ», խաղալու են ձեր հեղինակության ու անվան հետ ու երբ զգան, որ ավելի ուժեղ կողմ կա, կթռնեն իրենց գիրկը։
Համոզված եմ, որ էս մասին գիտեք ու չեք ողջունում էդ պրոցեսը։ Բայց համ էլ տեսնում եմ էդ տասովշիկներին ձեր շարքերում։ Ու ասեմ՝ քիչ չեն իրանք։